
Պելեգրինին չի ցանկանում 1/4 եզրափակիչում հանդիպել իսպանական թիմի հետ

«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Պորտուի» նկատմամբ տարած հաղթանակը (2։0)։
«Մարզադաշտում հիասքանչ մթնոլորտ էր տիրում։ Մեր երկրպագուներն արժանի էին այս հաղթանակին։ Այս խաղում մեզ դիմակայում էր ուժեղ թիմ, ուստի հաղթելու համար պետք է խելացի խաղ ցուցադրեինք, և հենց դա էլ արեցինք։ Առաջին 25 րոպեներն անցան լարված, սակայն դրանից հետո տղաները սկսեցին վստահ խաղ ցուցադրել։
Իսկ ինչ վերաբերում է վիճակահանությանը, չէի ցանկանա խաղալ իսպանական թիմի հետ։ Եթե բախտը մեզ ժպտա, մենք հաջորդ փուլ դուրս գալու ավելի շատ հնարավորություն կունենանք», – չիլիացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ բացի «Մալագայից», իսպանական թիմերից մրցաշարի լավագույն ութնյակում են Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը