
ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին կնշանակի մեկ տարվա ընթացքում. Էրիկ Ռուբին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբում մշտական համանախագահ կնշանակի մեկ տարվա ընթացքում.
«Այդ նշանակումը մտնում է պետքարտուղար Քերիի առաջնահերթությունների թվում: Կարևորը նախորդ համանախագահին հարմար փոխարինող գտնելն է: Քերին կփորձի այդ հարցը լուծել պետքարտուղարի պաշտոնում իր պաշտոնավարման առաջին տարում»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռոբերտ Բրադտկեն իր առաքելությունն ավարտեց նախորդ տարվա դեկտեմբերին: Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Յան Կելին: