
Եթե Եվրո-2020-ն անցկացվի 13 երկրներում, մրցաշարը կկորցնի իր սիրտն ու ոգին. Բլատեր

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը բացասաբար է ընդունել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը 13 երկրներում անցկացնելու գաղափարին։
«Եթե Եվրո-2020-ն անցկացվի մի քանի երկրներում, ապա մրցաշարը կկորցնի իր սիրտն ու ոգին», – Բլատերի խոսքերն է մեջբերում Kicker-ը։
Նշենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կայանալու է Եվրոպայի 13 քաղաքներում: Ավանդաբար Եվրոպայի առաջնություններն անցկացվում են մեկ կամ երկու (համատեղ հայտ) երկրներում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը