
Որևէ մեկը տեղյակ չէ՝ ինչ է որոշել Սերժ Սարգսյանը. մամուլ

«Իշխանության վերին օղակում շարունակվում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքները»,- գրում է «Հրապարակ» օրաթեթը և շարունակում.
«Հիմնական փոփոխություններն առնչվելու են մաքսային և հարկային մարմիններին, դրանք առանձնացվելու են միմյանցից: Նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որը նույնպես տարանջատվելու է, ինչպես նաև ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ այս երկուսը միանալու են: Քննարկումները դեռ չեն ավարտվել, այդ իսկ պատճառով չեն բարձրաձայնվում նոր ղեկավարների անունները. Սերժ Սարգսյանն այդ մասին որևէ մեկի հետ չի խոսում, որևէ մեկը տեղյակ չէ, թե նա ինչ է որոշել: