Բաժիններ՝

Սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրության քարոզչության օրերին քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար տեղերի՝ 1,2 X 1,2 տախտակների ցանկը: Ցանկում կա 144 հասցե: Բոլորը հասկանալի են, սակայն ոչ բոլորն են հայերեն:

Օրինակ, Մաշտոց 7 («Beko» խանութի պատին) կամ Մաշտոց 7ա («Modern Art Museum») հասցեներն ընկալելի են, սակայն հասկանալի չէ, թե ինչ ասել է՝ «Մանթաշյան 53 (շենքի պատին` սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը)» կամ «Արշակունյաց 65 (կալանավորների վարչության մոտ, հայրենիքից  գնալուց չհասած ՇԿՈԴԱ)»: Բագրատունյաց 8 (Մալուխի գովազդի տակ` շենքի պատին): Մեջբերումները բառացի՝ ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի:

Հայերենում չկա «ռեշոտկա» բառ, հատկապես սպիտակ, իսկ նշված «կալանավորների վարչությունը» հաստատ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն է, «հայրենիքն» էլ՝ նախկին «Հայրենիք» կինոթատրոնը: Կամ՝ եթե մինչև քարոզչության մեկնարկը «սպիտակ ռեշոտկով բալկոնը» ներկեն վառ կարմիր, իսկ մալուխի գովազդը հանեն, ինչպե՞ս է կողմնորոշվելու ԿԸՀ-ն: ԿԸՀ-ն, փաստորեն, ոչ միայն ազնվության ու արդարության հետ խնդիրներ ունի, այլև հայերենի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս