Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը կամուսնալուծվի մայիսին

Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու՝ բասկետբոլիստ Քրիս Հեմֆրիսի ամուսնալուծության պրոցեսը կսկվի մայիս ամսից: Ինչպես հայտնում է  «The Sun» պարբերականը, մոդելի ամուսինը կպահանջի անվավեր ճանաչել իրենց ամուսնությունը. բասկետբոլիստը կարծում է, որ 72 օր տևած իրենց համատեղ կյանքի ընթացքում Քիմն օգտագործել է իրեն և ծառայեցրել իր շահերին: Քրիսը մասնավորապես նշում է, որ Քիմը 18 մլն դոլար է ստացել ամուսնության արդյունքում. «Մեր ամուսնությունը միայն PR քայլ էր՝ Քիմի վարկանիշը ռեալիթի-շոուում բարձրացնելու համար»:

Պարբերականը նաև նշում է, որ եթե զույգն ամուսնալուծվի, ապա Քրիս Հեմֆրիսը, ամուսնական պայմանագրի համաձայն, կարող է ազատ պատմել իր ու Քիմի հարաբերությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031