
Հիտլերի գրասենյակային հավաքածուն վաճառվել է 423 հազար դոլարով

«Alexander Historical Auctions» աճուրդի շրջանակներում վաճառքի էին հանվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած մի քանի իրեր: Ինչպես գրում է luxlux.net կայքը, վաճառքի է հանված եղել նաև Ադոլֆ Հիտլերի գրասեղանը՝ իր բոլոր պարագաներով: Այն գնել է մի ամերիկացի՝ վճարելով 423 հազար դոլար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վաճառքի հանված հավաքածուն օգտագործվել է 1938-ի սեպտեմբերի 30-ին Մյունխենի համաձայնագրի ստորագրման ժամանակ: Նշենք, որ Ադոլֆ Հիտլերի իրերը հաճախ են հայտնվում աճուրդներում, սակայն դրանք սովորաբար մեծ պահանջարկ չեն վայելում: