
«Մերսեդես»-ն ամբողջությամբ այրվել է

Մարտի 11-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին` Ելփին գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.16-ին, մարվել` 14.44-ին: Այրվել է Է. Բաղրամյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 20օօ169 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ: