Էստոնացի զույգին կտուգանեն Սուրբ ջրի տաճարում սեքսով զբաղվելու համար
Էստոնացի զբոսաշրջիկ-ամուսինները, ովքեր օրեր առաջ սեքսով էին զբաղվել Բալի կղզում գտնվող Սուրբ ջրի տաճարում, ստիպված են որպես տուգանք վճարել 20 միլիոն ռուփի (մոտ 1.5 հազար եվրո)։ Գումարն ուղղվելու է տաճարի մաքրազերծմանը։
Տուգանքի հարցում համաձայնությունը ձեռք է բերվել ամուսինների և տեղացի ավագների հանդիպման ժամանակ։ Էստոնացիներն արդարացել էին, թե չգիտեին, որ տաճարում սեքսով զբաղվել չի կարելի։
Դեպքը (եթե կարելի է այդպես ասել) տեղի է ունեցել մարտի 6-ին։ 32-ամյա Կատրինին և 43-ամյա Ուրմասին սեռական հարաբերություն ունենալիս նկատել է տեղական երիտասարդական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը և անմիջապես ոստիկանություն է կանչել։
Ամուսիններին ձերբակալել են, սակայն էստոնացի դիվանագետների միջամտությունից հետո շուտով ազատ են արձակել։
Տեղի ունեցածի պատճառով տաճառն այժմ փակ է։ Տեղի իշխանությունները նշում են, որ այն կբացվի, երբ կվերականգնեն դրա հոգևոր մաքրությունը։ Իսկ բացելուց հետո, ամենայն հավանականությամբ, տաճարի մոտ կհայտնվի «Սեքսով զբաղվելն արգելում է» ցուցանակը։