Մանկական զբոսայգիները ևս անվտանգ չեն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Կարեն Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 31.08.2011թ. «Արաբկիր» մանկական զբոսայգու մայթեզրին քննությամբ չպարզված պատճառներով ծագած վիճաբանության ժամանակ իրեն պատկանող «Սայգա20Կ» տեսակի օդաճնշիչ զենքով դիտավորությամբ կրակել է Արսեն Պ.-ի վրա` վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Գործում իրեղեն ապացույց է ճանաչվել Կարեն Ա.-ի «Եգեր» որսորդական միավորման վկայականը և թույլտվությունը, «Սայգա-204» մոդելի որսորդական հրացանը, տուժող Արմեն Պ.-ի հագուստները` փաթեթավորված և կնիքված վիճակում:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը:

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունը իրականացվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս