Բաժիններ՝

Բոլորս գիտենք, թե ինչպես է Նադալը խաղում հողածածկի վրա. Ջոկովիչ

Աշխարհի թիվ մեկ ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչում Ռաֆայել Նադալի հաղթանակը (6։0, 6։2) Դավիդ Ֆերերի նկատմամբ։

«Վերջին տարիներին Ռաֆան բազմիցս ապացուցել է, որ շատերը սխալվում են իր հաշվով։ Նա միշտ պայքարում և անհավանական արդյունքներ է ցուցադրում։ Եթե անկեղծ, ես ավելի լուրջ դիմադրություն էի սպասում Ֆերերից, սակայն վստահ եմ, որ նա արեց հնարավոր ամեն բան այդ խաղում հաջողության հասնելու համար։ Մյուս կոմից էլ, դա ինձ չի զարմացնում, քանի բոլորիս է հայտնի, թե որքան ուժեղ է Ռաֆան հողածածկի վրա։

Այո, նա 7 ամիս չի խաղացել, սակայն վերադարձել է իր սիրելիս ծածկ և վստահություն է ձեռք բերում։ Թենիսի համար հիանալի է, որ նա վերադարձել է, քանի որ Նադալը մեծ և շատ հայտնի մարզիկ է», – սերբ թենիսիստի խոսքերն է մեջբերում Tennis.com-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս