Րաֆֆի Հովհաննիսյանը Եռաբլուրում (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելեր էր Եռաբլուր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Վազգեն Սարգսյանը ցույց է տվել՝ ինչ է նշանակում լինել քաղաքացի, հայրենիքը սիրող զինվոր, սպա և հրամանատար:
«Ինքը հայ մարդ է, ով սիրեց երկիրը և իր կյանքը տվեց, իր մարդկայնությունը զգաց, իր հետագիծը ուղղեց, և նաև իր թռիչքի պահին խփեցին, որովհետև գիտեին, որ այդ թռիչքը փոխելու է երկիրը: Մենք պարտավոր ենք ընդունել այդ ժառանգությունը, այդ պատգամը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Պատասխանելով հարցին՝ Վազգեն Սարգսյանի և մյուս զոհերի դեմ կատարվածի հեղինակները շրջանակը սկսվում և ավարտվում է Նաիրի Հունանյանով և նրա մերձավոր շրջապատո՞վ, նա պատասխանեց. «Միանշանակ ո՛չ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում