Բաժիններ՝

Վարդան Սեդրակյան. «Ես հիմա աշխատանքի մեջ եմ»

Այսօր henaran.am լրատվական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին։

168.am-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել ԱԱԾ-ից։ Հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, ըստ որոնց` Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է  Վարդան Սեդրակյանին, Ազգային անվտանգության ծառայության մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը նշեց, որ ինքը նման լուր «դեռ չի լսել»:

Ինքը՝ Վարդան Սեդրակյանը, 168.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ այս պահին իր աշխատանքներով է զբաղված: Մենք հետաքրքրեցինք, թե արդյոք իրեն հարցաքննության կանչել են, թե ոչ, ինչին ի պատաս էպոսագետն ասաց. «Ոչ, հարցաքննության չեն կանչել: Ամեն ինչ նորմալ է»:

Հիշեցնենք, որ ընտրություններից օրեր առաջ ինքը՝ Վարդան Սեդրակյանը կանխատեսել էր, որ ընտրություններից հետո իրեն կձերբակալեն Պ.Հայրիկյանի դեմ կատարված հարձակման գործի շրջանակներում, քանի որ ձերբակալվածներն աշխատել են իր տանը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031