Բաժիններ՝

«Մեր ընդիմադիր ուժերը մի տեսակ կարծես ԲՀԿ-ացավ են կպել, առանց ԲՀԿ-ի կյանք չունեն, զրո են». Ռ.Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լսի՛ր Հայաստան, մեր ընդիմադիր ուժերը մի տեսակ կարծես ԲՀԿ-ացավ են կպել, առանց ԲՀԿ-ի կյանք չունեն, զրո են…
Զարմանալի է, որ այն ուժերը, որոնք ժամանակին քննադատում էին Լեվոն Տեր-Պետրոսյանին ԲՀԿ-ի առաջնորդի հետ սիրախաղեր սկսելու համար, հիմա հորթային հրճվանք են ապրում և տարփողում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցի և հետագայում ընդլայնված կազմով հանդիպումը շարունակելու մասին:
Փաստորեն կրկնվում է ամեն ինչ, ուղղակի ավելի պարզունակ, ավելի անմտածված, ավելի լղոզված և անշուշտ կանխատեսելի…
Պարոնայք ի՞նչ փոխվեց, ի՞նչ կատարվեց…
Ի՞նչ են ասում նման մարդկանց, նման ուժերին, որոնք հաճախակի փոխվում են, հաճախակի փոխում հայացքները…
Ճիշտ եք, ես էլ եմ այդ կարծիքին, բարով վայելեք…»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031