Բաժիններ՝

Մարտի 10-ին Բաքվում կանցկացվի «Ո՛չ զինվորների մահվանը» բողոքի ակցիան. սպասվում են բախումներ (տեսանյութեր)

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ մարտի 10-ին Բաքվում սպասվում են անկարգություններ: Facebook սոցցանցով կոչեր են տարածվում այդ օրը մայրաքաղաք Բաքվում բողոքի ակցիա կազմակերպելու մասին՝ ընդդեմ բանակում զինծառայողների մահվան:

Ակցիան մեկնարկելու է մարտի 10-ին, ժամը 15.00-ին, Շատրվանների հրապարակում: Ակցիան անցկացվելու է «Ո՛չ զինվորների մահվանը» կարգախոսով: Արդեն հայտնի է, որ ադրբեջանական իշխանությունները մտադիր են կանխել ընդդիմադիրների այդ ակցիան, քանի որ ակնկալվում է, որ զինծառայողների մահվան կապակցությամբ անցկացվելիք այդ բողոքի ակցիային մասնակցելու են զգալի թվով ավելի շատ մարդ, քան սովորական դեպքերում:

Հիշեցնենք, որ այսօր նույն աղբյուրը հայտնել էր, թե Ղազախի բրիգադում դաժան ծեծի է ենթարկվել ու սպանվել զինծառայող Սեյմուր Մուրվեթօղլի Ալլահվերդիևը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031