Բաժիններ՝

Ռուբեն Ջաղինյանը նշանակվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ

«Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով 6 տարի ժամկետով նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Ռ. Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին

Հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 27-րդ և 29-րդ հոդվածները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 6-ի ՆԿ-15-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը՝ որոշում եմ.

Ռուբեն ՋԱՂԻՆՅԱՆԻՆ նշանակել Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. Մարտի 1
Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս