Բաժիններ՝

«Ժողովրդական երգչի» Մավր Մկրտչյանը նոր ծրագրեր ունի

«Ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ մրցանակակիր Մավր Մկրտչյանը հայ հանդիսատեսին այսուհետ կներկայանա որպես անհատ կատարող, երգահան և խմբավար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մավր Մկրտչյանի պրոդյուսեր Ղևոնդ Մկրտչյանը: Վերջինիս խոսքով, երգիչն արդեն աշխատում է իր մի շարք նոր ծրագրերի, տեսահոլովակների, երգերի ձայնագրությունների վրա:

«Մավրը պատրաստվում է հայ երգարվեստը ներկայացնել նորովի, նոր շնչով: Աշխատանքներ են տարվում նաև հայ երգն աշխարհին ներկայացնելու համար: Կան դրսի ճանաչված արտիստների հետ համագործակցության մի շարք առաջարկներ: Ասում են՝ Մավրի ձայնն ու կատարողականությունը յուրահատուկ է և շատ հաճելի կհնչի նաև օտար ունկնդրի ականջին»,- ասաց երգչի պրոդյուսերը:  Վերջինիս խոսքով, այժմ Մ. Մկրտչյանն աշխատում է «Հեյ հոգի ջան» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքների վրա, որին կհաջորդի ևս մեկ տեսահոլովակ: «Մավրը պատրաստվում է տեսահոլովակներով և նոր աշխատանքներով ներկայանալ իր ունկնդրին: Այդ ամենի մասին կտեղեկացնենք իր ժամանակին, բայց նշեմ, որ, այս ամենի հետ մեկտեղ, Մավրը կներկայացնի նաև կոմիտասյան մի շարք ստեղծագործություններ՝ յուրովի մեկնաբանմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ղ. Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս