Կառավարությունը հաստատեց Գիզիրյանի դիմումը
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, համապատասխան իր հրաժարականի դիմումի, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում ղեկավարվելով Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ հաստատել է Աշոտ Գիզիրյանի հրաժարականի դիմումը: