Արման Սահակյանի խորհուրդը` ԵՊՀ ռեկտորի օգնականին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին, ով երեկ ԵՊՀ առջև ուսանողների կազմակերպած ակցիայի ժամանակ ասել էր. «Զորքը առաջ բեր, մեր Ախալքյալակի ժողովրդին առաջ բեր»:

Գործարար պատգամավոր Արման Սահակյանը, ով ծնունդով ախլքալաքցի է, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի պահվածքը և արտահայտություններն առնվազն անհասկանալի են: Խորհուրդ կտամ պարոն Մելքոնյանին հաջորդ անգամ հետևել սեփական խոսքին և անհիմն չշահարկել ախլքալաքցիների անունը, այն էլ նման կոնտեքստում»:

Տեսանյութեր

Լրահոս