Հաճելի է աղջիկների ուշադրության կենտրոնում լինել. Մխիթարյան
Ինչպես արդեն նշել ենք, Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել Դոնեցկի «Շախտյորի» ամսագրին:
Ձեզ ենք ներկայացնում հերթական հատվածը հետաքրքիր հարցազրույցից:
– Քո մայրն ու քույրը հաճա՞խ են ներկա լինում խաղերիդ:
– Վերջին խաղը, որին ներկա է եղել քույրս, «Յուվենտուսի» դեմ խաղն էր Թուրինում: Իսկ մայրս… (երկար է մտածում) Հայաստանի հավաքականի խաղը Լիտվայի դեմ: Եթե խոսենք «Շախտյորի» մասին, ապա «Բարսելոնայի» դեմ հանդիպումը երկու տարի առաջ:
– Սակայն հեռուստացույցով նրանք դիտու՞մ են:
– Այո, միշտ: Եվ հեռուստատեսությամբ, և համացանցով: Խաղից անմիջապես հետո զանգում են, շնորհավորում, բարկանում երբեմն:
– Ի՞նչ է փոխվել քո մեջ «Շախտյոր» տեղափոխվելուց հետո:
– Ավելի մեծ եմ դարձել: Երբ եկա, 21 տարեկան էի, այժմ 24 տարեկան եմ:
– Զգու՞մ ես, որ ավելի հասուն ես դարձել:
– Այո, քանի որ սովորել եմ այս թիմին: Արդեն սովորել եմ թիմին, կոլեկտիվին, փորձառու մարդ եմ դարձել:
– Զգու՞մ ես որ թիմում մեծացել է քո դերը, ունես ձայնի իրավունք:
– Խոսքի իրավունք դեռ չունեմ, քանի որ կան ֆուտբոլիստներ, ովքեր ինձնից ավելի վաղ են եկել ակումբ: Մենք ունենք ավագ և երկրորդ ավագ: Ես կարող եմ իմ աշխատանքն անել խաղադաշտում: Դա է իմ իրավունքը:
– Ինչպե՞ս ես վերաբերվում նրան, որ դա հայտնի ես դարձել աղջիկների շրջանում: Շատ երկրպագուհիներ քեզ տեսնում են որպես իրենց հնարավոր ամուսին:
– Դեռ ոչ ոքի հետ չեմ ծանոթացել: Ոչ ոք ինձ չի մոտեցել (ծիծաղում է): Իսկ ընդհանրապես հաճելի է լինել աղջիկների ուշադրության կենտրոնում:
– Ամեն դեպքում, դու ապրում ես մարզաբազայում և հաճախ դուրս չես գալիս:
– Երբմեն դուրս եմ գալիս: Ուղղակի գիտեմ, թե ինչի համար եմ մարզվում, ինչի համար խաղում: Գիտեմ, որ կարելի է երկուսն էլ համատեղել: Սակայն ես ցանկանում եմ շարունակել գոլերի հեղինակ դառնալ, չեմ պատրաստվում փոխել ճանապարհս: Այն ինձ համար մեկն է, և չեմ ցանկանում համատեղել:
– Թիմակիցներդ ի՞նչ են ասում բնակությանդ վայրի վերաբերյալ:
– Ինձ անգամ «Բազայի նախագահ» են կոչում: Արդեն մեկ տարի է, ինչ ոչինչ չեն ասում, հանգստացել են: Սակայն երբեմն խայթում են` ասում են` տուն ես գնում, թե մնոմ ես բազայում:
– Իսկ ինչպե՞ս է անձնական կյանքդ, քանի որ հիմնականում բազայում ես: Այդ դեպքում քո հնարավորությունները քիչ են ծանոթանալու քո ապագա կնոջ հետ:
– Միգուցե, սակայն ճակատագիր է, նրանից չես խուսափի:
– Իսկ միգուցե բազայում ապրելով` խնայու՞մ ես:
– Ոչ (ծիծաղում է): Երբեք փողի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել: Դրանք ինձ համար վերջում են: Ընտրել եմ մարզաբազան, քանի որ ցանկանում եմ ամբողջովին կենտրոնանալ իմ գործի վրա: Ես ցանկության դեպքում դուրս եմ գալիս քաղաք: Ուղղակի շատ եմ կարոտում Հայաստանում մնացած իմ ընկերներին և հարազատներին:
(շարունակելի)
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը