Կդիմի՞ Ր.Հովհաննիսյանը ՍԴ, թե՞ ոչ. Պարզ կդառնա մարտի 1-ին

Տեղի ունեցավ մի գործընթաց, որի արդյունքում բոլորը տեսան, որ ՀՀ քաղաքացին ունի արժանապատվություն, կամք, ցանկություն՝ փոխելու տարիների ընթացքում իշխանությունների կողմից շարունակաբար ստեղծվող իրավիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:

«Տեսանք, որ դա չընդունվեց ժողովրդի կողմից, և իշխանությունների զինանոցը եղավ ընտրակաշառքը, բազմակի քվեարկությունները, հաշվարկի ժամանակ ձայնագողությունը: Այն ալիքը, որ կա փետրվարին 18-ին, ավելի մեծ թափ է ստանում՝ դառնալով համաժողովրդական պայքար: Պատահական չէ, որ ամեն օր լսում ենք, որ որևէ քաղաքական ուժ, հասարակական կազմակերպություն, անհատներ անընդհատ միանում են շարժմանը: Որոշներին, հնարավոր է, պարզ չէ, կամ չեն ուզում տեսնել, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից տարվող պայքարի ընթացքը, բայց, այնուամենայնիվ, համոզված եմ, որ սա իր արդյունքը տալու է»,- մասնավորեցրեց նա:

Արմեն Մարտիրոսյանը համակարգային փոփոխությունների համար կարևորեց նաև ոչ միայն Երևանի, այլև մարզերի ակտիվացումը: Նրա խոսքով, արդեն ժամանակն է, որ իշխանությունները՝ ընդունելով այն փաստը, որ պարտվել են ժողովրդի ցանկությանը, ընդունեն Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակն ու իշխանությունը շատ սահուն փոխանցեն ժողովրդին:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի ՍԴ, թե՞ ոչ, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այդ հարցին կպատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանի մարտի մեկի հանրահավաքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս