Բաժիններ՝

Ռեալը Նոու Կամպում 3 գնդակ է ուղարկում Բարսելոնայի դարպասը. Իսպանիայի գավաթ (տեսանյութ)

Այսօր «Նոու Կամպ» մարզադաշտում կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա» – «Ռեալ» պատասխան հանդիպումը։ Հիշեցնենք, որ այս թիմերը առաջին խաղում, որը տեղի էր ունեցել «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, գրանցվել էր ոչ-ոքի՝ 1։1։

Անկասկած, այսօր թե՛ մադրիդյան թիմը և թե՛ նրանց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ցուցադրեցին այս մրցաշրջանում իրենց լավագույն խաղը։ Քչերը կարող էին մինչև խաղի մեկնարկը հավատալ, որ «Ռեալը» երեք գնդակ կուղարկի կատալոնացիները դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը։ Նույն կարծիքին էին նաև բուքմեյքերները, որոնք «Բարսելոնայի» հաղթանակի համար սահմանել էին 1.68 գործակից, իսկ «Ռեալի» հաղթանակի համար՝ 4.60։

Այս խաղում հաշիվը բացվել է 13-րդ րոպեին, երբ Կրիշտիանո Ռոնալդուն հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ոչ մի հնարավորություն չտալով Պինտոյին։ Նույն Ռոնալդուն 57-րդ րոպեին Դի Մարիայի հետ գնդակի խաղարկումից հետո կրկնապատկեց հաշիվը։ Իսկ 68-րդ րոպեին անկասելի էր մադրիդցիների երիտասարդ պաշտպան Ռաֆայել Վարանը, ով անկյունայինի խաղարկումից հետո գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց կատալոնացիների դարպասը։ Խաղավարտից 1 րոպե առաջ խաղի հաշիվը կրճատեց Խորդի Ալբան՝ 1։3։

Եզրափակիչում «Ռեալը» կխաղա «Սևիլյա» – «Ատլետիկո» Մադրիդ զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով 2։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա վաղը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս