Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը Նիցցայում է. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 19-ին մեկնել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք և հավանաբար կվերադառնա այսօր։

Հենց այդ պատճառով էլ ԲՀԿ-ն չէր կարողանում գնահատական տալ անցած նախագահական ընտրություններին և հայտարարություն տարածել։ ԲՀԿ-ում միայն երեկ են կարողացել հայտարարության վերջնական տեքստը համաձայնեցնել Ծառուկյանի հետ։

Հայտարարության բովանդակությունն ու երեկ Ազգային ժողովում ԲՀԿ-ի քվեարկությունը, որը գրեթե ոչնչով չէր տարբերվում ՀՀԿ-ի հետ գործընկերային ժամանակների քվեարկությունից, խոսում է այն մասին, որ ԲՀԿ-ն դեպի կոալցիա հետդարձի ճանապարհն է հարթում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728