«Վեցյակը» վաղվա բանակցություններում Իրանին կառաջարկի սահմանված պատժամիջոցների մեղմացում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական պատվիրակությունն այսօր ժամանել է Ղազախստանի Ալմա Աթա քաղաք: Վաղն այստեղ տեղի է ունենալու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի և տվյալ հարցոմ միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը:

Ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է, որ վաղվա բանակցություններում «Վեցյակը» Թեհրանին առաջարկելու է մեղմացնել նրա դեմ սահմանված պատժամիջոցները, ինչի դիմաց Իրանը պետք է զիջումների գնա իր միջուկային ծրագրի հարցում:

Փորձագետները թերահավատորեն են մոտենում վաղվա հանդիպմանը՝ գտնելով, որ այն կլինի Իրանի ու «Վեցյակի» միջև տարվող բանակցային հերթական փուլ: Վերջին անգամ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններն անցկացվել են նախորդ տարվա հունիսի 18-19-ին, Մոսկվայում:

Տեսանյութեր

Լրահոս