
Իրանը գերեվարել է օտար անօդաչու թռչող սարք

BBC-ի փոխանցմամբ՝ իրանցի զինվորականները պնդում են, որ իրենց հաջողվել է գերեվարել օտար անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը փորձել է մուտք գործել երկրի օդային տիրույթ:
Թեհրանում հայտարարել են, որ ԱԹՍ-ը հայտնաբերվել է երկրի հարավում Իրանի զինված ուժերի անցկացրած զորավարժության ժամանակ: Իսլամական հեղափոխության պահակազորի ներկայացուցիչը հայտարարել է, որ ռադիէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանմանը հաջողվել է հայտնաբերել ԱԹՍ-ի գտնվելու վայրը, վերահսկողություն հաստատել նրա նավիագացիոն համակարգի վրա և վայրէջք պարտադրել նրան:
Նա, սակայն, չի հայտնել, թե որ երկրին է պատկանում այդ ԱԹՍ-ը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերին Իրանը հայտարարել էր, ամերիկյան Scan Eagle ԱԹՍ-ի, իսկ դրանից ուղիղ մեկ տարի առաջ էլ՝ ամերիկյան RQ-170 ԱԹՍ-ի գերեվարման մասին: