Ռուսաստանում ութամյա աղջիկը մնացել է սառցե քանդակի մեջ և մահացել
Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Կրասնոյարսկի մարզի Կոզուլկա գյուղի խաղահրապարակում ոստիկանությունը երեկ հայտնաբերել է 8-ամյա մի աղջնակի դի: Ոստիկանությունը հայտնել է, որ աղջիկը փորձել է անցնել խաղահրապարակում կանգնեցված սառցե քանդակի անցքի միջով, սակայն մնացել է դրա մեջ և այլևս չի կարողացել դուրս գալ:
Նա մահացել է շնչահեղձությունից: Այդ սառցե քանդակն արդեն իսկ ապամոնտաժվել է: Ոստիկանությունն ու տեղական իշխանությունները սկսել են զննել մնացյալ սառցե կառույցները, որոնք կարող են վտանգ ներկայացնել երեխաների կյանքի համար: Համապատասխան թերություններով սառցե քանդակների հայտնաբերման դեպքում դրանք նույնպես կապամոնտաժվեն: