Ուսանողները դասադուլավորներին միանում են՝ ցանկապատի վրայով թռչելով (լրացված, տեսանյութ)
Ընտրությունների արդյունքների դեմ բողոքող և դասադուլի կոչ անող ուսանողները Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտից երթով հասան Երևանի պետական բժշկական համալսարան։
Դասադուլավոր երիտասարդների հետ քիչ առաջ հանդիպել են համալսարանի ուսխորհրդի ներկայացուցիչները և կոչ էին անում չքաղաքականացնել և չխանգարել դասապրոցեսին։
168.am-ի թղթակիցը հայտնում է, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մուտքը նույնպես փակ էր՝ դասադուլին միացանալ ցանկացողներին խոչընդոտելու համար։ Այդուհանդերձ, մի քանի երիտասարդներ միացել են բողոքողներին՝ ցատկելով համալսարանի ցանկապատի վրայով։
Անժամկետ դասադուլ հայտարարած ուսանողներին այսօր Երևանի Ագրարային համալսարանի մոտ միացել էր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նախ բարևեց երիտասասարդներին: Նա ողջունեց ինքնաբուխ հավաքված երիտասարդ ուսանողներին: Նա վերջիններիս հորդորեց չկասկածել, որ ժողովուրդը ունենալու է ինքնիշխան պետություն և որ երիտասարդները տեր են լինելու իրենց ապագային. «Մի բան ինձ ուժ է տալիս, ուժ, լիցք և համեստություն, որ սա այլևս Րաֆֆի և Սերժի պայքարը չէ, արդեն հայ ժողովուրդը, հայ երիտասարդությունն է ոտքի կանգնել»: