Բաժիններ՝

Դասադուլավոր ուսանողները շարժվում են դեպի Բժշկական համալսարան

Ընտրությունների արդյունքների դեմ բողոքող և դասադուլի կոչ անող ուսանողները Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտից շարժվում են դեպի Երևանի պետական բժշկական համալսարան։

168.am-ի թղթակիցը հայտնում է, որ մի խումբ տղաներ փակել էին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մուտքը։ Ըստ ակցիայի կազմակերպիչների, դա միտումնավոր է արվել, որպեսզի այլ երիտասարդներ չկարողանան միանան դասադուլին։

 

Բողոքող երիտասարդներին ուղեկցում են ոստիկանները։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակցիայի կազմակերպիչ Դանիել Իոաննեսյանին ասել է, որ վերջինս պետք է պատասխան տա մասնակիցների ցանկացած անօրինական գործողության համար։

Կարդացեք նաև

Նշենք, որ հանրապետության տարբեր բուհերի ավելի քան 100 ուսանողներ դասադուլ են հայտարարել. նրանք բողոքում են նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կեղծիքների դեմ և պահանջում են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս