Բաժիններ՝

Քանի դեռ ուշ չէ, կանգնեցրեք դասադուլը. Կարեն Քոչարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա թիմակիցներին կոչ է արել հայտարարել, որ դեմ են դասադուլին։

«Հարգարժան պարոն Հովհաննիսյան
Խոսքս ուղղում եմ Ձեզ, ինչպես նաև Ձեր կողմնակից իմ շատ լավ ու բարի ընկերներին՝ Ստյոպա Սաֆարյանին, Արմեն Մարտիրոսյանին, Իզաբելլա Աբգարյանին, Դավիթ Սանասարյանին և մնացած իմ ընկերներին։
Ես հարգում եմ Ձեր պայքարը և շատ հսրցերում համաձայն եմ ձեզ հետ։ Բայց խնդրում եմ ձեզ, քանի դեռ ուշ չէ, հայտարարեք , որ դեմ եք դասադուլին։ Մեզ «դախլեքի» երկրորդ սերունդ պետք չէ։ Մենք դեռ այն մեկը չենք մարսել։ Ճիշտ հասկացեք, ես կոչ չեմ անում, որպեսզի այդ երիտասարդները չմասնակցեն հանրահավաքներին։ Ավելին նման միջոցառումների շարժիչ ուժը բոլոր ժամանակներում և բոլոր պետություններում եղել է ուսանողությունը։ Բայց հավատացած եղեք, որ եթե կոչ անեք դասադուլ չանեն, մասնակցեն բոլոր դասերին և դասերից հետո հետո միայն գան հանրահավաքներին, ՁԵԶ հավատացողների քանակը կավելանա՝ առնվազն ի դեմս այդ երեխաների ծնողների, որոնց կյանքի նպատակն է տեսնել իրենց երեխաներին կրթված, ոչ թե դասադուլ անող։ Առավել ևս, որ հանրահավաքները միշտ սկսում են դասերից հետո։ Կարծում եմ, Դուք որպես հայ ծնող կհասկանաք ինձ և իմ նման շատերին»,- գրել է Կ.Քոչարյանը։

Նշենք, որ հանրապետության տարբեր բուհերի ավելի քան 100 ուսանողներ դասադուլ են հայտարարել և քիչ առաջ հավաքվել էին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի առջև։ Նրանք բողոքում են նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կեղծիքների դեմ և պահանջում են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։

Ինչպես հայտնում է 168.am-ի թղթակիցը, ուսանողներն այս պահին շարժվում են դեպի Երևանի պետական տնտեսագիտական համալսարան։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս