
Ազատության հրապարակ, փետրվարի 22 (ֆոտոշարք)

Ազատության հրապարակում այսօր ժամը 17։00-ին մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը։ Մասնակիցների թիվը ավելի մեծ է, քան նախորդ հանրահավաքի ժամանակ։ Հարթակում «Ժառանգության» անդամներից բացի ներկա են նաև քաղաքական այլ թիմերի ներկայացուցիչներ։ Հանրահավաքին միացել և ելույթ են ունեցել ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, երբեմնի հայտնի քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը և այլք։
Լուսանկարները՝ Գոհար Արամյանի և Տիգրանուհի Մարտիրոսյանի
168.am