ՀՅԴ-ն միացել է Ր. Հովհաննիսյանին

Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Ի տարբերություն նախորդ հանրահավաքի, այս անգամ հրապարակն ավելի մարդաշատ է: Հրապարակի աջ և ձախ կողմերը մարդաշատ են:  Հանրահավաքի մասնակիցների ձեռքում կան ՀՀ դրոշներ: Հանրահավաքը մեկնարկել է  Ր. Հովհաննիսյանի կարգախոս «Հնարավոր է»  երգով: Հանրահավաքի վարում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Երիտասարդ փաստաբան Տիգրան Նահապետյանի խոսքով` ինքը դեմ է այն գռեհիկ մտքին, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանություններին, սակայն, նրա ասելով, ինքը համամիտ է այս խոսքի ճշմարտացի այն կողմին, որ ժողովուրդն արժանի է այդ իշխանությանը, երբ ինքն է ընտրում: «Ես հավատում եմ, որ Աստծո կողմից մենք ստեղծվել ենք հավասար լինելու իրավունքով»,- ասաց Տ. Նահապետյանը` ավելացնելով, որ կեղծիքը վախճան է  ապրում այսօր և փոխարենը` վերելք են ապրում մարդակային արժանիքները: «Այն ինչ տեղի ունեցավ փետրվարի 18-ին  և այս հրապարակում քաղաքականությունն չէ, կուսակցականություն չէ, սա մի ամբողջ ազգի իրավունքների պաշտպանություն է»,- նշեց նա` կոչ անելով շարժվել հաղթողին վայել ձևով:

Հանրահավաքը վարող Ա. Մարտիրոսյանն ասաց, որ իրենք սկզբի խոսքը տալիս են երիտասարդներին, քանի որ նրանք են երկրի ապագան: Հրապարակի հարթակին Ր. Հովհաննիսյանի կողքին են գտնվում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը և Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ն միացել է Ր. Հովհաննիսյանին:

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս