Քաշքշոց և բղավոցներ՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև
ԵԱՀԿ գրասենյակի առջև շարունակվում է մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիան ընդդեմ ԵԱՀԿ դիտորդների։ Ցուցարարները պահանջում են, որ ԵԱՀԿ դիտորդները հեռանան Հայաստանից, որովհետև մասնակցել են նախագահական ընտրությունների ընթացքում կատարված կեղծիքներին։
Երկար սպասելուց ցուցարարների հետ հանդիպելու եկավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի խոսնակը։ Նա նշեց, ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցի վերաբերյալ ինքը չի կարող խոսել, փոխարենը՝ առաջարկեց, որ կարող է միջնորդել, որպեսզի ոստիկանները ակցիայի մասնակիցներից քանիսին թույլ տան իր հետ բարձրանալ վերև և հանդիպել դիտորդներին։
Ակտիվիստները, սակայն, չհամաձայնեցին՝ կրկին պահանջելով, որ պետք է բոլոր ակտիվիստները հանդիպեն դիտորդական առաքելության հետ։ Երբ մամուլի խոսնակը վերադառնում էր շենք, ակտիվիստները փորձեցին նրա հետ միասին բարձրանալ։ Սակայն ոստիկանության ներկայացուցիչները փակեցին նրանց ճանապարհը։ Արդյունքում՝ տեղի ունեցավ հրմշտոց և քաշքշոց, որն ուղեկցվում էր բղավոցներով և վիրավորական արտահայտություններով։
Բողոքի ակցիան այս պահին շարունակվում է։
Մանրամասները և տեսանյութը՝ ավելի ուշ։