Ոստիկանները 20 րոպե համոզում են ցուցարներին անցնել մյուս մայթ
ԵԱՀԿ գրասենյակի առջև շարրունակվում է մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիան ընդդեմ ԵԱՀԿ դիտորդների։ Ցուցարարները պահանջում են, որ ԵԱՀԿ դիտորդները հեռանան Հայաստանից, որովհետև մասնակցել են նախագահական ընտրությունների ընթացքում կատարված կեղծիքներին։
Ոստիկաններն այս պահին բանակցում են ակտիվիստների հետ՝ փորձելով նրանց համոզել ակցիան տեղափոխել մյուս մայթը և չխանգարել շենքի աշխատակիցներին։ Նրանք հղում են անում Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքին։
Ցուցարարները, սակայն, չեն համաձայնում՝ պնդելով, որ ՀՀ Սահմանադրությունն իրենց իրավունք է տալիս իրենց բողոքն արտահայտել այդտեղ։
Ավելին, նրանցից մեկն այս պահին բարձրախոսով ընթերցում է Սահմանադրության համապատասխան հոդվածները։
Այս պահին ոստիկանությունը փակել է Բաղրամյան փողոցի մի հատվածը՝ թույլ չտալով, որ ցուցարարները մոտենան շենքին։ Ցուցարարներից մեկն էլ զանգահարել է 1-02՝ ահազանգելով, որ ազատ տեղաշարժվելու իր սահմանադրական իրավունքը խախտվել է. իրեն թույլ չեն տալիս շարժվել Բաղրամյան փողոցով։
Մանրամասները և տեսանյութը՝ շուտով