Բաժիններ՝

Ցուցարարները կարմիր քարտեր ցույց տվեցին ոստիկաններին. միջադեպ ոստիկանության և ակտիվիստների միջև

Այս պահին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաջ։ Նրանք պահանջում են, որ ԵԱՀԿ դիտորդները հեռանան Հայաստանից, որովհետև մասնակցել են կեղծիքներին։

Քիչ առաջ ոստիկանությունը պահանջեց նրանց անցնել մյուս մայթ՝ որպեսզի չխանգարեն շենքի ներսում աշխատողներին։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպյանը նշեց, որ իրենց պահանջը բխում է Հանրահավաքների ազատության մասին ՀՀ օրենքից։

Ցուցարարները, սակայն, հրաժարվեցին շարժվել։

Այս պահին ոստիկանները հրելով հեռացնում են նրանց շենքի մոտից։ Ակցիայի պատասխանում են՝ վանկարկելով՝ ամոթ, ամոթ։ Նրանք նաև կարմիր քարտերեն ցույց տալիս ոստիկաններին։

Կարդացեք նաև

Մանրամասները և տեսանյութը՝ շուտով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728