«Նույն սցենարներն են փորձում կրկնել. կարևորը ելույթն է, բովանդակությունը՝ երկրորդային»
«Մեկ-մեկ հին տեսահոլովակներ եմ նայում, ասենք 1988 թվականինը: Նույն սցենարներն են փորձում կրկնել՝ կարևորը ելույթն է բովանդակությունը երկրորդային:
1988 թվականին այդպես էլ լիդերները չհասկացան, որ իրենց ելույթները չէր շարժիչ ուժը, դա լրիվ ուրիշ բան էր: 1988 թվականի ելույթները ընդամենը գիտակցաբար կամ անգիտակից ծառայեցին որպես տրամպլին 1989 և հետագա կարիերայի համար /իհարկե ոչ բոլորի/: Ուրիշ գործառույթ չունի հրապարակային ելույթը:
Իսկ եթե բացենք այդ թվերի գործողությունների մատյանը և համադրենք ելույթների հետ, նոր պատկերն ամբողջական կդառնա:
Պարզ օրինակ բերեմ: Պատվիրակություն Մոսկվա, ինչն այն ժամանակ կար: Իսկ այսօր ասվում է, թե «Մոսկվան» թող գա մեզ մոտ:
Իսկ 1988-ից միակ բանը, որ կարողանում եմ նմանեցնել այսօրվան, դա բնակչության փողոց դուրս ելած հատվածին հեգնելը, ծաղրելը, ցինիկաբար վերաբերվելը, անիմաստություն համարելն է: Դրանք այն ժամանակ քիչ չէին, ուղղակի ֆեյսբուկ չկար: Ինչ ասեմ, մի փորձեք կրկնօրինակել 1988-ը, ինչպես դա արվեց ու ձախողվեց հետագա շատ ընտրություններում: Շատ բան է փոխվել, այսօր լիդերներից ուրիշ բան են սպասում»,- ֆեչսբուքի իր էջում գրել է ՄԶՄԿ փորձագետ Աշոտ Խուրշուդյանը: