Բաժիններ՝

Որդուն սպանելու համար դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Գառնիկ Խ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ.-ի հոկտեմբերի 7-ին` ժամը 22:30-ի սահմաններում,  Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 30 շենքի թիվ 8 բնակարանում վիճաբանել է որդու` Էդգար Խ.-ի հետ, որի ընթացքում Էդգար Խ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ կեսին և սրտի վնասումով կրծքավանդակի 1/3 մասի ծակած-կտրած արյունահոսող վերքով ժամը 23:05-ին Է.Խաչատրյանը տեղափոխվել է Էրեբունի Բ/Կ, որտեղ էլ ժամը 00:20-ին մահացել է:

Դատաքննության ժամանակ ամբաստանյալ Գառնիկ Խ.-ն իրեն մեղավոր ճանաչեց իրեն առաջադրված մեղադրանքում:

Դատարանը վճռել է ամբաստանյալ Գառնիկ Խ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով և այդ հոդվածի սանկցիայով Գառնիկ Խ.ին դատապարտել ազատազրկման երեք տարի վեց ամիս ժամկետով:

Գառնիկ Խ.-ն պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս