Ակտիվություն ունենք, աշխարհը չունի
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվար համեմատ, աճել է 9.1%-ով։ Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում։
Նախնական տվյալների համաձայն՝ արդյունաբերությունը հունվարին աճել է 18.8%-ով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 2.1%-ով, ծառայությունները՝ 7.5%-ով։
Անկում է գրանցել միայն շինարարության ոլորտը. այս տարվա հունվարին շինարարության ծավալը 17.6%-ով զիջում են նախորդ տարվա հունվարի ցուցանիշին։
Միջին ամսական անվանական աշխատավարձը պաշտոնական վիճակագրության համաձայն հունվարին կազմել է 140 015 դրամ։