Վարդան Սեդրակյան. Հայրիկյանի գործով իմ անունն ինչ-որ կերպ կապելը կարող եք փակված թեմա համարել

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը պնդում է, որ նախագահի մյուս թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ որեւէ կապ չունի: Այս մասին նա ասել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: «Ժողովուրդ ջան, դուք դեռ չեք հասկացե՞լ, որ ես ընդհանարապես կապ  չունեմ այդ ամենի ինչ հետ»,- ասել է Վարդան Սեդրակյանը և հավելել է, որ իրեն մինչեւ այսօր հարցաքննության չեն հրավիրել եւ որեւէ խնդիր իր հետ կապված չի եղել:

Ինչ վերաբերում է այդ գործով ձերբակալված նրա ծանոթ Խաչիկի կնոջ եւ զոքանչի հայտարություններին, ովքեր իր անունն են տվել, նա ասել է. «Իմ հարևանը Սամվելն է: Ճիշտ է, Խաչիկինք Քանաքեռում են ապրում, բայց մեզանից բավականին հեռու են: Եթե ես նրանց տեսնեմ, չեմ ճանաչի: Եթե իմ թեկնածությունը դրած չլինեի և նրանք ինձ հեռուստատեսությամբ տեսած չլինեին ինձ դեմքով էլ չէին ճանաչի: Կանայք են հուզվել խոսել են: Նրանց էլ է պետք հասկանալ` մեկը կին է, մեկը` զոքանչ : Դա բնական ռեակցիա է»:

Հարցին, թե կարելի՞ է այս թեման փակված համարել, Սեդրակյանը պատասխանել է. «Բա դե փակված է, բա ինչ է: Բայց վերջնականապես փակված կհամարվի ԱԱԾ հայտարարությունից հետո: Ճիշտ է, նրանց ճանաչել եմ: Երեւի կհրավիրեն ԱԱԾ, կխոսենք, բայց դե ինչ-որ կերպ ինձ հետ կապելը կարող եք փակված համարել»:

Տեսանյութեր

Լրահոս