«Եվրատեսիլ 2013»-ի Ռուսաստանի մասնակիցը երգում է Սիրուշոյի «Քելե-քելե» երգը (տեսանյութ)
Ռուսաստանը «Եվրատեսիլ 2013»-ին ներկայացնելու է «The Voice 2012» նախագծի հաղթող Դինա Գարիպովան: Նա մրցույթում երգելու է «What If» երգը, որի հեղինակները շվեդներ են:
Գարիպովան մեծ ճանաչում է ձեռք բերել հենց «The Voice»նախագծում հաղթելուց հետո: Նա հանդես էր գալիս հայտնիերգիչ Ալեքսանդր Գրադսկիի թիմում:
Գարիպովան ծնվել և մեծացել է Թաթարստանում: Երգել սկսել է6 տարեկանում` թաթարերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերենև իտալերեն լեզուներով:
Ներկայացնում ենք ևս մեկ փաստ, որը շատ կհետաքրքրի մեր հայ ընթերցողներին: Վերջերս youtube-ում հայտնվել է Գարիպովայի ձայնագրությունը, որտեղ նա երգում է «Եվրատեսիլ 2008»-ի հայաստանյան ներկայացուցչի` Սիրուշոյի «Քելե-քելե» երգը:
ԳԱԼԱ