«slowFel»: Ինչի՞ մասին են երգում Ֆելիքս Խաչատրյանն ու Տիգրան Պետրոսյանը (տեսանյութ)
Հաղորդավար, նաև երգիչ Ֆելիքս Խաչատրյանն այսօր հանրությանը ներկայացրեց իր նոր երգը, որը իր և երգիչ Տիգրան Պետրոսյանի համատեղ աշխատանքի արդյունք է: Երգը դեռևս տեսահոլովակ չունի: Այն կոչվում է «slowFel»:
Հարցին, թե ո՞րն է երգի ասելիքն ու ո՞ր տարիքային լսարանի համար են երգիչները երգում, Ֆ. Խաչատրյանը պատասխանեց. «Ասելիքն ասված է, և հուսով եմ, որ բոլորն էլ կհասկանան»: Իսկ թե ինչո՞ւ որոշեց համագործակցել հենց Տիգրան Պետրոսյանի հետ՝ հարցին, Ֆ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես իմ նոր ալբոմը ձայնագրել եմ «Sono records»-ում՝ Տիգրանի մոտ, և այս երգի համար ամենահարմար թեքնածուն նա էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆ. Խաչատրյանը: Վերջինս դեռ չգիտի, թե հերթական աշխատանքը տեսահոլովակ կունենա՞, թե՞ ոչ, սակայն մինչ այդ աշխատանքի մասին մտածելը, Ֆ. Խաչատրյանը առաջիկա երկու ամսվա ընթացքում մի քանի տեսահոլովակ, այնուամենայնիվ, կնկարահանի: