Քաղաքացու փոխարեն արդեն քվեարկել էին

Երևանի թիվ 51 դպրոցում տեղակայված 4/10 ընտրատարածքում, ըստ 168.am-ի թղթակցի, կրկնակի քվեարկության դեպք է արձանագրվել, որի մասին տեղեկացրել է հանձնաժողովի քարտուղար Լուսինե Դրամփյանը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դուստրը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Անահիտ Գևորգյանը հերքում է դա՝ ասելով, թե պարզապես շփոթմունք է տեղի ունեցել: Խնդիրը նրանում է, որ քաղաքացի Սոնա Վարդանյանը գալով քվեարկության, հայտնաբերել է, որ իր փոխարեն՝ արդեն ինչ-որ մեկը քվեարկել է: Հանձնաժողովի նախագահը կնոջ քվեարկությունից և բողոքից հետո ընտրացուցակում որևէ փոփոխություն չի կատարել: Այս և ևս երկու դեպքերի կապակցությամբ արձանագրություն է կազմվել: Ի դեպ, այս ընտրատեղամասում ՀՀ նախագահի միայն երկու թեկնածուներ ունեն վստահված մեկական անձինք՝ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս