iDitord.org- ում մինչ այժմ գրանցվել է 140 ահազանգ

iDitord.org-ում մինչ այս պահը՝ ժամը 12:20-ը, գրանցվել է 140 ահազանգ: Այս տարի, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների՝ ահազանգերի թիվն ավելի քիչ է: Այս մասին 168.am-ի  հետ զրույցում ասել է iDitord.org կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը՝ ներկայացնելով կայքում հավաքագրված խախտումների ընդհանուր պատկերը:

«Այս անգամ մոտ 5 անգամ քիչ է ահազանգերի թիվը, եթե համեմատելու լինենք նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝  մարզերից ընտրախախտումների ահազանգերն ավելի շատ են, քան Երևանից, իսկ ընդհանուր առմամբ, ի տարբերություն նախորդ ընտրություննների՝ այս անգամ ընտրությունների նկատմամբ պասիվություն է նկատվում:

Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ ընտրախախտումների մասին ամենաշատ ահազանգերը գրանցվում են հենց ընտրության օրը. այդ օրը գրանցված ընտրախախտումների քանակը գերակշռում է կայքում գրանցված ընտրախախտումների քանակի մեջ:

Նշենք, որ այս անգամ մինչև ընտրությունների մենկարկը՝ iDitord-ում գրանցվել է ընտրախախտումների՝ կաշառքի և արտոնությունների, ցուցակների անճշտության, քարոզչության կանոնների խախտման, ճնշումների և հարկադրանքի 105 ընտրախախտում:

Տեղեկացնենք, որ արդեն երկրորդ տարին է՝ iDitord համակարգի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի, ով վկա է եղել ինչ-որ ընտրակեղծիքի, կարող է ահազանգել և տեղեկացնել այդ մասին ինտերնետային կայքի միջոցով՝ այցելելով iDitord.org կայք: iDitord.org-ը կգնա ձեր ահազանգերի հետևից:

Կայքն ունի լրագրողների թիմ, ովքեր կոնկրետ ահազանգերի ետևից գնում են, ստուգում դրանք և նյութեր են հրապարակում, որից, ըստ բանախոսի՝ կարող են ազատորեն օգտվել լրատվամիջոցները և հրապարակել դրանք:

Տեղեկացնենք, որ iDitord.օrg-ում առկա է նաև ահազանգերի քարտեզ: Կայքից կարելի է բեռնել նաև iOS-ի և Android-ի օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածներ: Ընտրախախտումների մասին կարելի է տեղեկացնել նաև Twitter-ի միջոցով՝ #iditord: Ինչպես նաև՝ iDitord.org թեժ գիծ՝   077 93-83-66, SMS`   055 34-86-73:

Տեսանյութեր

Լրահոս