
Վրաստանը կմասնակցի Սոչիի օլիմպիական խաղերին

Վրաստանի արտգործնախարությունը հաստատել է, որ 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին կմասնակցեն նաև վրացի մարզիկները:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն նշել է, որ Վրաստանի ներկայացուցիչների` օլիմպիական խաղերին մասնակցելու հարցը քննարկվելու է մարտի 1-ին ռուսական և վրացական կողմերի միջև նախատեսված հանդիպման ժամանակ:
«Վրացի մարզիկները կմասնակցեն Օլիմպիական խաղերին: Մենք բոյկոտի մտադրություն չունենք: Սակայն կան այլ հարցեր, որոնք համաձայնություն են պահանջում»,-նշել է վրացի նախարարը` շեշտելով, որ վրացական պատվիրակության համար համապատասխան պայմաններ պետք է ստեղծեն, քանի որ ՌԴ-ի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը