
Բեյլի համար պայքարին միանում է նաև Բավարիան

Մյունխենի «Բավարիան» կփորձի Մադրիդի «Ռեալի» հետ պայքարել «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի տեղափոխության համար:
«Բավարիայի» ղեկավարությունը պատրաստ է 100 մլն եվրո տրամադրել Խոսեպ Գվարդիոլային` ամռանը տրանսֆերների վրա ծախսելու համար:
Նոր մրցաշրջանից «Բավարիան» գլխավորող Գվարդիոլայի հիմնական տրանսֆերային թիրախներից է Բեյլը:
Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը