Facebook-ը հայտարարել է իր սերվերների վրա կիբեր հարձակման մասին
                                    France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Facebook սոցցանցը հայտարարել է իր սերվերների վրա իրականացված կիբեր հարձակման մասին, ինչն իրականացվել է դեռևս հունվարին: Facebook-ը հայտարարել է, որ չի հայտնաբերել այդ հարձակման հետևանքով օգտատերերի տվյալների հափշտակման վկայություններ:
Facebook-ի տվյալներով` սոցցանցի վրա կիբեր հարձակումն իրականացվել է նորագույն միջոցների կիրառմամբ: Վնասակար ծրագիրը բջջային սարքից հայտնվել է Facebook-ի վեբ կայքում: Facebook-ը հայտարարել է, որ իրենք մաքրել են բոլոր վարակված համակարգիչները և տեղի ունեցածի մասին իրազեկել են իրավապահներին, որոնք էլ մասշտաբային հետաքննություն են սկսել:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    