«Վեցյակը» Ղազախստանում Իրանին նախապայման կներկայացնի ոսկու վաճառքի արգելքի մեղմացման համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` «Վեցյակը» պատրաստ է Իրանին առաջարկել մեղմացնել ոսկի և այլ թանկարժեք մետաղներ Իրանին վաճառելն արգելող պատժամիջոցը, ինչի դիմաց իրանական կողմը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրի ուղղությամբ: Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները:

Վերջիններիս պնդմամբ` տվյալ առաջարկն արվելու է փետրվարի 26-ին Ալմա Աթայում Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացվելիք բանակցային հերթական փուլի ժամանակ: Թեհրանից որպես պատասխան քայլ` ակնկալվում է «Ֆորդու» ստորգետնյա գործարանի փակումը, ուր իրականացվում է ուրանի հարստացում:

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին փետրվարի 12-ին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է գնալ բանակցություններում յուրաքանչյուր պայմանավորվածության, եթե մյուս մասնակիցները նույնպես ցանկություն հայտնեն կարգավորել այդ հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728