Իսրայելն անհանգստացած է Ջոն Քերրիի՝ իրանցի փեսա ունենալու առթիվ. իրանական մամուլ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելն անհանգստանալու նոր առիթ ունի: Խոսքը գնում է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրիի դստեր ամուսնու (փեսայի) էթնիկ ծագման մասին:

Իրանական գործակալությունն ընդգծում է, որ Իսրայելն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Քերրիի նշանակմանը զգուշավորությամբ է մոտեցել ոչ թե նրա համար, որ նա Իսրայելին կոչ է արել երկխոսել Իրանի ու Սիրիայի հետ, այլ նրա համար, որ իրականում Քերրիի փեսան հանդիսանում է իրանցի վտարանդու զավակ:

Քերրի փեսա Բեհրուզ Նահեդը բժիշկ է և աշխատում է Հարվարդի համալսարանի նյարդաբանական ամբիոնում: Նա 32 տարեկան է և Քերրիի դստեր՝ Վանեսայի հետ ամուսանցել է 2009 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728