Լրագրողին ոստիկանություն են կանչել` փաստաբան Շարբաթյանի գործով

«Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանը ծանուցագիր է ստացել ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքից, որով նա փետրվարի 16-ին հրավիրվում է հարցաքննության որպես վկա` փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության դեպքի առթիվ Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով: Այս մասին հաղորդում է hetq.am կայքը:

Հիշեցնենք, որ 2012 թ. նոյեմբերի 18-ին` ժամը 22.45-ին, Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանային համալիրում հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր նաև օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ:

Դեպքի հաջորդ օրը կամավոր ոստիկանություն ներկայացած, 1979 թ. ծնված Արտակ Վերանյանը ներկայացրել է նաև նշված օդամղիչ ատրճանակը և հայտնել, որ Շարբաթյանի հետ ինքն է վիճաբանել և ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին:

Տեսանյութեր

Լրահոս