Իսրայելում լույս է տեսել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների մասին հրեական առաջին մանկական գիրքը
Newsru-ի փոխանցմամբ՝ Իսրայելում լույս է տեսել հրեական առաջին մանկական գիրքը, որում խոսք է գնում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց մասին: Գիրքը ստացել է «Պուրիմի սուպերհերոս» անվանումը (Պուրիմը հրեական տոն է՝ նվիրված Պարսկական (Աքեմենյան) կայսրությունում բնակված հրեաների փրկության հիշատակին – 168.am):
Գրքում պատմվում է հրեա մանուկ Նատիի մասին, ով իր միասեռական երկու հոր հետ Պուրիմ տոնի համար ընտրում է դիմակահանդեսի հագուստ և ի վերջո ընտրում է այլմոլորակայինի կերպարը՝ թեև նրա հասակակիցներն ընտրում են սուպերհերոսների հագուստներ:
Գրքի տեքստի ու նկարազարդման հեղինակը Էլիզաբեթ Կուշներն է, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: