
Ադրբեջանական գազը Եվրոպա կհասցվի 2019 թվականին. SOCAR

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը Եվրոպա կհասցվի 2019 թվականին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը:
Վերջինիս խոսքերով՝ Եվրոպային ադրբեջանական գազի մատակարարման հարցում վերջնական երթուղու ընտրությունը տեղի է ունենալու այս տարվա հունիսին: Նասիրովը հավելել է, որ եթե ընտրությունը կանգ առնի Nabucco West գազատարի վրա, ապա ադրբեջանական գազը կհասցվի ավստրիական Բաումգարտեն, իսկ եթե ընտրվի TAP (Անդրադրիատիկ) գազատարը, ապա ադրբեջանական գազը կհասցվի իտալական Պուլա:
Ադրբեջանը հանդիսանում է այդ երկու նախագծերի մասնակից: